Տաջիկ գիտնականները մեր հետաքրքրություն են ցուցաբերում Երեւանում հին ձեռագրերի թանգարանի՝ «Մատենադարանի» նկատմամբ, որտեղ պահվում են հնագույն բացառիկ ձեռագրեր, այդ թվում պարսկերենով:Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը:
Նրա խոսքով, հետաքրքրություն է արտահայտվել նաեւ Տաջիկստանի կրթական հաստատությունների կողմից՝ երկու երկրների բուհերի միջեւ կապերի ստեղծման, կրթականա համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում ուսանողների փոխանակման, կադրերի պատրաստման առումներով:





























