Լոնդոնի հազարավոր բնակիչներ են հավաքվել քաղաքի կենտրոնում՝ բողոքելով Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու դեմ:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին, որ մոտ 40 հազար մարդ երթով կանցնի Լոնդոնի կենտրոնական փողոցներով մինչեւ խորհրդարանի շենք:

Նմանատիպ ակցիա լոնդոնում տեղի էր ունեցել նաեւ մի քանի օր առաջ: Այն ժամանակ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով, բայց ցույցին մասնակցել ցանկացողների մեծ մասը այդուհանդերձ երթ էին կազմակերպել:

Այսօր տեղի ունեցակ ակցիային, որն ստացել է «Երթ հանուն Եվրոպայի» անվանումը, մասնակցում են նաեւ այն պաշտոնյաները, քաղաքական գործիչները, գործարարներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կողմ են քվեարկել ԵՄ անդամությունը պահպանելուն: