Ստեփանակերտում հունիսի 6-ին ծեծի ենթարկված, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանի համար նախաքննության ընթացքը կասկածելի է թվում:
«Բավականին շատ ականատեսներ են եղել, տեսախցիկներ են տեղադրված այդ վայրում, առավել եւս այս ամենը կատարվել է ցերեկով եւ այնպիսի քաղաքում, որտեղ մարդիկ միմյանց մեծ մասամբ ճանաչում են, եւ այս հանգամանքներում մեղադրանք է առաջադրվել միայն երեք անձի: Ինձ համար կասկածելի է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Հայկ Ալումյանը:
Նախաքննության մասին փաստաբանն այլ մանրամասներ չհայտնեց, նշեց միայն, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերեսում է եղել:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծել են հունիսի 6-ին: Այս գործոով կա երեք մեղադրյալ, որոնք կալանավորված են: Նրանցից երկուսը Ստեփանակերտից են, մեկը` Երեւանից:




























