Փրկարարները ՌԴ Իրկուտսկի մարզում հայտնաբերել են ԱԻՆ Իլ–76 օդանավի վթարից մահացած բոլոր 10 զոհերի մարմինները։ Այս մասին հայտնել է ԱԻՆ Սիբիրի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Սերգեյ Դիդենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Օդանավի վթարի վայրում որոնողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են Իլ–76-ի անձնակազմի եւս 2 անդամների մարմինները։ Այսպիսով՝ բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերվել են»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Իրկուտսկի մարզում Իլ–76-ի վթարից հետո հայտնաբերել էին 8 զոհերի մարմինները։