Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կանգնեցրել են Boing օդանավը ամուսնալուծվել ցանկացող ուղեւորուհու պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Միաժամանակ կանգնեցրած չվերթի ուղեւորուհիներից մեկը Instagram–ի իր էջում հայտնել է, որ միջադեպի պատճառը եղել է աղջիկը, որը թռիչքի պահին մտափոխվել է եւ հրաժարվել մեկնելուց։ «Նրան մեկ ժամից ավելի համոզում էինք մնալ։ Բայց նա ասաց, որ ինքը պետք է ամուսնալուծվի եւ դրա համար պետք է գնա։ Նա դուրս է եկել, այդ պատճառով 525 ուղեւորի իջեցրել են չվերթից»,– գրել է նա՝ հավելելով, որ, համաձայն կանոնակարգի, օդանավը պետք է եւս մեկ զննում անցնի։




























