Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությունների ու ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնությունը կկատարվի:
Հուլիսի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները դարձել են օրինակ, թե ինչպես կարելի է հաղթահարել այդքան խորը հակասությունները հանուն արդարացի ընտրությունների ու երկրի ապագայի:
Նրա խոսքով ԵՄ-ն պատրաստ է զգալի աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կատարմանը, միեւնույն ժամանակ կան երկրներ, որոնք պատարստ են ֆինանսապես օգնել:





























