ՀՀ ԱԳՆ–ն վճռականորեն դատապարտում է Բաղդադի ահաբեկչությունը։ Այս մասին ասված է գերատեսչության Twitter–ի միկրոբլոգում։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Բաղդադի ահաբեկչությունը։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրաքին եւ նրա ժողովրդին ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով ոչնչացնելու նրա ջանքերում»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչությունից զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 25 երեխա։





























