Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԻՊ խմբավորման դեմ պայքարում, բայց Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» բազան օգտագործելու հարցը չի բարձրացվել։ Այս մասին կառավարության նիստում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։
«Մենք կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ ԻՊ–ի դեմ պայքարում, բայց ես ոչինչ չեմ ասել ռուսական օդանավերի կողմից «Ինջիրլիք» բազայի օգտագործման մասիչն։ Թուրքական մամուլը սխալ է հասկացել դա (նախարարի հայտարարությունը), եւ դա հայտնվել է ռուսական մամուլում»,– ասել է նա։
Այս պահին Անկարան «Ինջիրլիք» բազան շահագործելու թույլտվություն է տվել ԱՄՆ–ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ–ին։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն TRT–ի եթերում հայտարարել էր, որ Անկարան կարող է Ռուսաստանին «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու թույլտվություն տալ ԻՊ–ի դեմ գործողությունների համար։
Դրան ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանին «Ինջիրլիք» բազայից օգտվելու թույլտվության հարցով պաշտոնական բանակցություններ Թուրքիայի հետ դեռ չեն ընթանում։




























