2014-ի վերջին դրամի փոխարժեքի տատանումներից հետո հայ սպառողների մոտ նկատվում է (թեպետ ոչ ընդգծված) փաթեթավորված ձավարեղենի փոխարեն մանրաքաշի ընտրություն։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է «Մառանիկ» ընկերության տնօրեն Արման Ղազարյանը։

«Կտրուկ գնահատականներ չէի տա, բայց, այսպես թե այնպես, միտում կա։ Սպառողներն ակտիվորեն փնտրում են ավելի հասանելի տարբերակներ։ Դժվար է ասել, թե երբվանից է դա նկատվում, բայց ակնհայտ է, որ 2014-ի վերջին հայկական դրամի փոխարժեքի անկումը թողել է իր ազդեցությունը»,– ասել է նա։