Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հունիսի 29-ին մեռելածին երեխայի դեպքով հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Ավելի վաղ  NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն  Գեորգի Օկոեւը նշել էր, որ երեխան եղել է մեռելածին: Նա նշել էր, որ կնոջ մոտ եղել է ընկերքի կենտրոնական շերտազատում, որը նպաստում է նորածնային ներարգանդային մահի: