ՆԱՏՕ–Վրաստան համատեղ մարզական կենտրոնը հիանալի հարթակ է Վրաստանին գործնական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին Վարշավայի գագաթնաժողովի օրակարգին նվիրված ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»–ը։
Նրա խոսքով՝ դաշինքի ներկայացուցիչները Վարշավայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկելու են Վրաստանին գործնական օգնություն ցուցաբերելու հարցը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ–ն շատ ակտիվ մասնակցում է Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը, քանի որ այդ երկիրը արտաքին լուրջ ճնշման է ենթարկվել։ «Մենք ուզում ենք օգնել Վրաստանին ուժեղացնել իր պաշտպանունակությունը եւ ներուժը արտաքին ճնշմանը հակազդելու համար, քանի որ Վրաստանը լուրջ ճնշման է ենթարկվում»,– ասել է նա։





























