Ամերիկյան Նեւադայի նահանգի Ռինո քաղաքում «Հավի թեւիկների» ամենամյա ավանդական փառատոնը, որը նվիրված է ԱՄՆ-ի Անկախության օրվան, մթագնել է հրաձգությունը եւ մեկ մարդու մահը:  Ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել մեքենայի ուղղությամբ, որը փորձել է անցնել արգելապատնեշների միջով, որոնք տեղադրվել էին փառատոնի անցկացման համար, գրում է Independent-ը:

Ոստիկանները հետապնդել են մինիվենին, որն անցել է ամբողջ քաղաքով, չկանգնելով լուսացույցների առաջ, իսկ հետո փորձել է անցնել ամենամյա «Հավի թեւիկներ» փառատոնի արգելապատնեշների միջով:  Սպան կրակել է մեքենային, ինչից հետո վարորդը բախվել է կրպակին:  Շերիֆի խոսքով, կասկածյալին հասցրել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Իշխանություններն առայժմ չեն հայտնել կասկածյալի ինքնությունը եւ զբաղվում են նրա պատճառները պարզելով: