Նախիջեւանի ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ալեսկերովը համաձայն չէ դատավճռի հետ եւ մտադիր է բողոքարկել այն: Այս մասին haqqin.az-ին հաղորդել է նրա փաստաբան Վուգար Հասիեւը:
«Վելի Ալեսկերովը մեղավոր է ճանաչվել պետական սեփականության հափշտակման, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ապօրինի գաղտնալսումների մեջ: Մենք համաձայն չենք այս մեղադրանքների հետ եւ մտադիր ենք բողոքարկել վճիռը»,- ասել է Հասիեւը:
Հիշեցնենք, որ Նախիջեւանի Ռազմական դատարանի որոշմամբ՝ Վելի Ալեսկերովը 14 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել:





























