Ադրբեջանի առողջապահության նախարարության որոշմամբ, մասնագիտական գործունեության ընթացքում թույլ տված լուրջ սխալների համար աշխատանքից ազատվել է Ուռուցքաբանության եւ միկրովիրաբուժության կենտրոնի վիրաբույժ Վալեխ Քերիմովը:

Ըստ haqqin.az-ի, վիրահատությանը մասնակցած վիրաբույժի օգնական Աֆսար Ռզազադեն էլ խիստ նախազգուշացում է ստացել:

Հունիսի 24-ին Քերիմովը սխալմամբ կտրել է շաքարախտով հիվանդ Թառան Մամեդովայի առողջ աջ ոտքը՝ հիվանդ ձախ ոտքի փոխարեն: Մի քանի օր անց կտրել են նաեւ նրա հիվանդ ոտքը:

Փաստի առիթով դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ անզգուշությամբ առողջությանը վնաս հասցնելու հատկանիշով: Համապատասխան փորձաքննություններ են նշանակվել: