Ուկրաինան մտադիր է դիմել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ բողոքելով ուկրաինական ապրանքների տարանցման համար Մոսկվայի սահմանած սահմանափակումների դեմ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար, առեւտրային ներկայացուցիչ Նատալիա Միկոլսկայան:

Նրա խոսքով, բողոքի հայցը ձեւակերպող փաստաթղթերն առաջիկայում կուղարկվեն ԱՀԿ-ին: Բացի այդ, ուկրաինական կառավարությունը խոստացել է Ռուսաստանի տարածքով Ղազախստան եւ Ղրղզստան ապրանքների տարանցման սահմանափակումներ մտցնել:

Հուլիսի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստաթուղթ է ստորագրել, որը նախատեսում է Ուկրաինայից ապրանքների փոխադրման սահմանափակումների ընդլայնում: