Թուրքիան դեռեւս պետք է իրականացնի Եվրամիության հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որպեսզի եվրոպական երկրներին հնարավորություն ընձեռի հետ ուղարկել թուրքական քաղաքացիություն չունեցող անձանց: Այս ձգձգումները կասկածի տակ են դնում միգրանտների հարցով ավելի խոշոր համաձայնագիր իրականացնելու հարցում Թուրքիայի հավատարմությունը:

Այսպես կոչված, ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացման ձգձգումը գլխացավանք է Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության համար, որոնք ցանկանում են այն գործողության մեջ տեսնել:

Համաձայնագիրը վերաբերում է այն անձանց, որոնք ապաստան չեն փնտրում եւ փախստական չեն, բայց Թուրքիայից ԵՄ տարածք են ժամանել:

Ըստ EUobserver-ի, Թուրքիայի խորհրդարանը հունիսի 1-ին հավանության է արժանացրել համաձայնագիրը: Բայց այն դեռեւս պետք է հաստատի Թուրքիայի Նախարարների խորհուրդը:

Եվրահանձնաժողովում կարծում են, որ որոշումը պետք է ընդունվի արագացված կարգով: