Եվրամիության երկրների ղեկավարները հայտարարել են, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքները չեն ազդի կառույցին Բալկանյան երկրների անդամակցության շուրջ բանակցությունների վրա:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Փարիզում հանդիպել են Բալկանյան երկրների առաջնորդների հետ: Նրանք ընդգծել են ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու վճռականության մասին:
Reuters-ի փոխանցմամբ, Բալկանյան երկրների առաջնորդների ոմանք լրագրողներին հայտնել են, որ չեն վախենում Brexit-ի ազդեցությունից, եւ բանակցությունները պետք է շարունակվեն:





























