Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում Մարգարեի մզկիթի հարեւանությամբ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել: Al Jazeera-ի հաղորդմամբ, զոհերի թվում անվտանգության ծառայության 2 աշխատակից կա:

Պայթյունների պատճառները դեռեւս հայտնի չեն: Արաբական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է, այլ վարկածների թվում նշվում է գազի բալոնի պայթյունը:

Նշենք, որ գրեթե միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Էլ-Քաթիֆ քաղաքում: Ականատեսների պնդմամբ, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Դեռեւս ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: