Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) փորձագետներն ավարտել են Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76 օդանավի սեւ արկղերից մեկի գաղտնազերծումը: Այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:
Հանձնաժողովի աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ կործանման պահն անձնակազմի անդամները հանգիստ զրուցել են, տեխնիկական խնդիրների մասին ոչ մի խոսք չի եղել: «Սեւ արկղի» ձայնագրություններում նաեւ ճիչեր չկան, որոնք ուղեկցում են ավիաաղետը: Ամենայն հավանականությամբ, օդանավը գետնին անսպասելի է բախվել:
Իլ-76-ի կործանման վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են: Անձնակազմի 10 անդամների մարմինները հայտնաբերվել են, հուլիսի 5-ին նրանց Մոսկվա կփոխադրեն:




























