Հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայում կկայանա Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրությունները, որոնց արդյունքում ընտրված թեկնածուն աշնանը կգլխավոր երկրի կառավարությունը։

Արտահերթ ընտրությունները պայմանավորված են կուսակցության ղեկավար Դեւիդ Քեմերոնի առաջիկա հրաժարականով։ Քեմերոնը նման որոշում էր կայացրել հունիսի 23-ին ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեից հետո։ Անդամակցության պահպանման օգտին հանդես եկող վարչապետը կարծում է, որ պարտությունից հետո չի կարող ղեկավարել երկրի կառավարությունը եւ իր հաջորդին է թողում Եվրամիության հետ Բրիտանիայի պայմաններով բանակցություններ վարելու հոգսը։

Ի հեճուկս սպասումների՝ ԵՄ կազմից դուրս գալու կողմնակից Բորիս Ջոնսոնը որոշել է չմասնակցել ընտրություններին, քանի որ չի ցանկացել, որ դա հանգեցնի կուսակցության պառակտման։