Գերմանիայում անտառում հայտնաբերված մարդկային մնացորդները, ամենայն հավականությամբ, պատկանում են 15 տարի առաջ կորած 9-ամյա Պեգի Կնոբլոխին: Նման ենթադրություն է հայտնել բավարական դատախազությունը:

Ոսկորները հայտնաբերվել են Բավարիայում, այն տնից ոչ հեռու, որտեղ ապրել է աղջկա ընտանիքը:

Պեգի Կնոբլոխն անհետացել է 2001 թվականին, դպրոցի ճանապարհին: Աղջկա մարմինն այդպես էլ չեն գտել: Քննիչները նախապես ենթադրել են, որ երեխային առեւանգել եւ արտերկիր են տարել:

2002 թվականին Պեգիի սպանության մեջ մեղադրել են հոգեկան շեղում ունեցող տղամարդը, որը խոստովանել է մեղքը: Ավելի ուշ նա հրաժարվել է տված ցուցմունքից, սակայն 2004 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել: 10 տարի անց պատիժը վերանայվել է, եւ նա ազատ է արձակվել:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ներկայում բավարական դատախազությունը սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ հասկանալու համար, արդյո՞ք մնացորդներն իսկապես պատկանում են Պեգի Կնոբլոխին: