Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆորիո Լոբոյի որդուն կասկածում են թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի (մականունը՝ «Կարճլիկ») հետ կապերի մեջ:

Univision-ի տվյալներով, հենց Ֆաբիո լոբոն է եղել կոկաինը Կոլումբիայից Հոնդուրաս հասցնելու միջնորդը, որտեղից թմրանույթը փոխանցվել է Մեքսիկա, ապա ԱՄՆ:

Հոնդուրասի նախկին նախագահի որդու համագործակցությունը «Կարճլիկի» հետ, իբր, տեւել է 10 տարի, 2004-2014 թվականներին, հաղորդում է տեղական El Heraldo պորտալը: Կոկաինի այս երթուղու իրականացմանն առնչություն են ունեցել նաեւ հոնդուրասցի 6 նախկին  ոստիկաններ, որոնց արտահանձնման հարցով արդեն դիմել են ԱՄՆ իշխանությունները:

Լոբո կրտսերը ձերբակալվել է 2015-ի մայիսին՝ Հաիթիի տարածքում, ապա տեղափոխվել Նյու Յորք, որտեղ կանգնել է դատարանի առջեւ: