Փրկարարները խաչ են տեղադրելու Ռուսաստանի ԱԻՆ-ի «Իլ 76» օդանավի կործանման վայրում՝ Իրկուտսկի շրջանում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կործանման իններորդ օրը մենք այնտեղ հիշատակի խաչ կտեղադրենք»,- ասել է նա:

Խաչը տեղադրելու են սիբիրյան փրկարարները, որոնք շարունակում են աշխատանքները ողբերգության վայրում: «Ցենտրոսպաս» ջոկատի ու «Լիդեր» կենտրոնի մասնագետները կվերադառնան իրենց տեղակայման վայրեր: