Ծաղկաձորի քոթեջներից մեկից հուլիսի 4-ին, թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիների վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են թունավորված քաղաքացիները:

«Նրանց վիճակը բավարար է, այսօր ամենայն հավանականությամբ բոլորն էլ դուրս կգրվեն»,- ասացին հիվանդանոցից:

Նշենք, որ հոսպիտալացված քաղաքացիներն են 36-ամյա Արմեն Ալավերդյանը, 32-ամյա Իրինա Այվազյանը, 28-ամյա Անի Շահվերդյանը, 42-ամյա Ռոմիկ Ժամհարյանը եւ 3 տարեկան մի երեխա: Նրանք Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչներ են, նրանցից երկուսը Սայաթ-Նովա գյուղի գյուղապետի որդին ու հարսն են: