Մեծ Բրիտանիայում գործնական վստահության մակարդակը կտրուկ նվազել է Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեից հետո։ Այս մասին վկայում են YouGov սոցիոլոգիական գործակալության եւ Էկոնոմիկայի ու բիզնես–ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտությունը, հայտնում է BBC–ն։
Ընկերությունների թիվը, որոնք հոռետեսորեն են նայում բրիտանական տնտեսության հեռանկարներին, կրկնակի աճել է հանրաքվեից հետո։ Նախքան հանրաքվեն այդ ցուցանիշը 25 տոկոս էր, իսկ դրանից հետո՝ 49 տոկոս։
Գործնական վստահության անկումը կարող է ընկերություններին ստիպել հրաժարվել ներդրումներից եւ աշխատակիցներ վարձելուց։




























