Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան հանդես է եկել նախագահական ընտրությունների կրկնակի փուլը հոկտեմբերի 2-ին տեղափոխելու առաջարկով: Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստին, հայտնում է  Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայում նախագահական ընտրությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին: 

Հուլիսի 1-ին Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել մայիսի  22-ի նախագահական ընտրությունների արդյունքները այն բանից հետո, երբ Ավստրիական ազատության կուսակցությունը վիճարկել էր նախագահական ընտրությունների արդյունքները: