ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երգել է իր ավագ դստեր՝ Մալիայի համար նրա ծննդյան օրը: Աղջկա 18-ամյակը համընկել է ԱՄՆ Անկախության օրվան, որը նշվում է հուլիսի 4-ին:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը Սպիտակ տուն էին հրավիրվել երգիչներ ու զինվորականների մի քանի ընտանիքներ: Նրանք նույնպես միացել են ԱՄՆ նախագահի շնորհավորանքին:

Բարաք ու Միշել Օբամաները ամուսնացել են 1992-ին: Նրանք երկու դուստր ունեն՝ Մալիան ու 14-ամյա Սաշան:

Անկախության օրը համարվում է Միացյալ նահանգների՝ որպես ինքնիշխան պետության ստեղծման օրը (1776-ի հուլիսի 4-ին ստորագրվել է բրիտանական գահից ԱՄՆ անկախության հռչակագիրը): Տոնակատարությունները պարտադիր ուղեկցվում են հրավառություններով, շքերթներով, բարբեքյուով, համերգներով ու բեյսբոլի խաղերով, հայտնում է: