Սվետլանա Բաբաեւան հեռանում է «Գազետա. ռու»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, պայմանագրի գործողության ժամկետի սպառման պատճառով: Այս մասին հայտնում է Rambler&Co. հոլդինգի մամուլի հաղորդագրությունը:

 Բաբաեւան ղեկավարել է Գազետա. Ռու-ի խմբագրությունը վերջին երեք տարիներին: Նրա ղեկավարությամբ պարբերականը փոխել է դիզայնն ու կառուցվածքը:

Rambler&Co-ի տվյալներով, գլխավոր խմբագրի պաշտոնում Բաբաեւայի գործունեության ընթացքում ռեսուրսի լսարանը ավելի քան կրկնակի աճել է, այդ թվում սոցցանցերում:

Մինչ այդ նա «Մոսկովսկիե նովոստի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն էր, նաեւ ղեկավարել է «ՌԻԱ Նովոստիի» բաժանմունքները Վաշինգթոնում ու Լոնդոնում եւ «Իզվեստիյա» թերթի քաղաքականության բաժինը:

«Գազետա. Ռու»-ն հասարակական քաղաքական ինտերնետային պարբերական է: Այն հիմնվել է 1999-ին: 2015-ի արդյունքներով այն ամենաշատ մեջբերվող ինտերնետաային ռեսուրսն է ըստ «Մեդիալոգիայի»: