Բելգիայի դատարանը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամներին դատապարտել է 16 տարվա ազատազրկման: Խոսքը բելգիական Վերվյե քաղաքում ԻՊ-ի ջոկատի անդամների մասին է, որը վնասազերծվել է անցյալ տարվա հունվարին, հայտնում է Reuters-ը:
Մեղադրող կողմի պնդմամբ, Մարուն Էլ Բալին, Մուհամմեդ Արշադ Մահմուդ Նաջմին եւ Սուհեյբ Էլ-Աբդին Բելգիայում ահաբեկչական գործողություններ էին նախատեսել: Բացի այդ, նրանք մշտական շփման մեջ էին Փարիզում ԻՊ-ի ջոկատի առաջնորդի հետ: Բոլոր երեքը դատապարտվել են 16 տարվա ազատազրկման:





























