ՀԴԲ-ն ԱՄՆ արդարադատության նախարարությանը խորհուրդ է տալիս վարույթ չսկսել նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ:
Պետքարտուղարի պաշտոնում եղած տարիներին անձնական փոստն աշխատանքային նամակագրության նպատակով օգտագործելու առիթով անցկացված մեկամյա հետաքննության արդյունքներով՝ ՀԴԲ-ն նրա դեմ հետապնդումն արդարացի է համարում: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմեյը:
Նրա խոսքով, Քլինթոնի կողմից էլեկտրոնային նամակագրության հետ անզգույշ վարմունքի ապացույցներ կան. նրա առնվազն 110 նամակներ այդ ժամանակ գաղտնի տեղեկատվություն են պարունակել: Միաժամանակ, ՀԴԲ-ում կարծում են, որ «ոչ մի խելամիտ դատախազ» Քլինթոնին մեղադրանք չի առաջադրի, քանի որ այս դեպքում դա անտեղին է:





























