ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության կործանիչները, որոնք պարեկություն են իրականացնում Բալթյան երկրներում, անցյալ շաբաթ երեք անգամ օդ են բարձրացել՝ ռուսական ռազմական օդանավերին ուղեկցելու համար: Այս մասին հուլիսի 5-ին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

Ըստ Delfi-ի, ռուսական բոլոր ինքնաթիռները, որոնց թվում երկու հետախույզ-օդանավեր են եղել, երկու Սու-27 կործանիչներ եւ Տու-134 ռազմա-տրանսպորտային օդանավ, թռիչք են իրականացրել Կալինինգրադի մարզի եւ Ռուսաստանի մայրցամաքային հատվածի միջեւ: ՆԱՏՕ-ի օդանավերը նրանց ուղեկցելու համար օդ են բարձրացել հունիսի 27-ին, 28-ին եւ 30-ին:

Հետախույզ-օդանավերն ու կործանիչները թռիչքն իրականացրել են առանց թռիչքների պլանի ներկայացման, նրանց ռադիոտեղորոշիչ հաղորդիչներն անջատված են եղել, նաեւ կապ չեն պահել թռիչքների կառավարման կենտրոնի հետ: