Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը քննադատել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործով ՀԴԲ-ի կայացրած որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

ՀԴԲ-ն հրաժարվել է Արդարադատության նախարարությանը երաշխավորել մեղադրանք առաջադրել Քլինթոնին՝ ծառայողական նամակագրություն վարելու կանոնները խախտելու համար:

«Շատ անազնիվ է, ինչպես միշտ՝ վատ որոշում է»,- Twitter-ում գրել է Թրամփը:

«ՀԴԲ-ի տնօրենն ասաց, որ ստախոս Հիլարին վտանգի է ենթարկել մեր ազգային անվտանգությունը, բայց մեղադրանք չհետեւեց»,- նշել է միլիարդատերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում արդարադատության համակարգը «փտել» է: