Իտալական Լոմբարդիա շրջանի Խորհուրդը հավանության է արժանացրել «Հյուսիսի լիգա» կուսակցության ներկայացրած բանաձեւը, որում Իտալիայի կառավարությանը կոչ է արվում դատապարտել Ղրիմի հարցով Եվրամիության քաղաքականությունը եւ պահանջել չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Փաստաթղթի համաձայն, մարզային խորհրդի նախագահն ու տարածաշրջանի ղեկավարն իրավասու են ակտիվ աշխատանք տանել Իտալիայի կառավարության եւ խորհրդարանի, Եվրամիության ինստիտուտների հետ՝ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վերանայելու համար, ինչպես նաեւ նպաստել ստորագրահավաքի հարցով հանձնաժողով ստեղծելուն՝ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար:

Խորհրդի անդամները նաեւ Իտալիայի կառավարությանը կոչ են արել «դատապարտել Ղրիմի հանդեպ ԵՄ միջազգային քաղաքականությունը» եւ պահանջել ճանաչել հանրաքվեի ժամանակ Ղրիմի ժողովրդի եւ խորհրդարանի արտակայտած կամքը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, բանաձեւի օգտին քվեարկել է խորհրդի 87 անդամներից 43-ը, դեմ՝ 15-ը, ձեռնպահ՝ 2 անդամ: