Ամերիկյան McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը շահել է MacCoffee ապրանքանիշի օգտագործման իրավունքի հարցով սինգապուրյան Future Enterprises-ի հետ դատական վեճը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ 2008 թվականից Future Enterprises-ը Եվրամիությունում «MacCoffee» ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել, ինչից հետո McDonald's-ը պահանջել է այդ գրանցումը չեղյալ ճանաչել: 2013 թվականին համապատասխան գերատեսչությունը բավարարել է McDonald's-ի հայտը, իսկ Future Enterprises-ը դիմել է դատարան:
Դատական ատյանն իր հերթին հաստատել է Մտավոր սեփականության պալատի վերլուծությունը, որ Future Enterprises-ը չհիմնավորված առավելություն է ձեռք բերում McDonald's-ի ապրանքանիշերի վարկանիշից:





























