Հիլարի Քլինթոնը հրաշալի պետքարտուղար էր եւ նույնպիսի նախագահ կլինի: Հյուսիսային Քարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում Քլինթոնի նախընտրական արշավի շրջանակում կազմակերպված հանրահավաքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ նոյեմբերին նախանշված քվեարկության ժամանակ քաղաքացիները հերթական ընտրությունը պետք է կատարեն՝ որոշների համար Ամերիկայի եւ բոլորի համար Ամերիկայի միջեւ:

Օբաման նշել է, որ հավատում է Հիլարի Քլինթոնին եւ ցանկանում, որ հենց նա դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Քլինթոնն աշխատելու է ապագայի համար: