«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության անդամ տարեց կամ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ պատգամավորները լրջորեն զբաղված են հաջորդ խորհրդարանում իրենց որիդիներով կամ հարազատներով իրենց փոխարինելու հարցը լուծելով:

ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ նման խնդիր են ցանկանում լուծել գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը:

Վերջինիս որդին ցանկանում է կրկին Էջմիածնի քաղաքապետ դառնալ, բայց հայրն ուզում է իր մանդատը փոխանցել որդուն կամ իր ազդեցության տակ գտնվող մեկին:

Նման հավակնություններ ունի նաեւ Սամվել Ալեքսանյանը, որը թեեւ արդեն մի պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանին ԱԺ բերել է, բայց նրա հետ միասին ուզում է մեկ ուրիշին էլ իր փոխարեն բերել: Մհեր Սեդրակյանը ցանկանում է լուծել իր որդու՝ Դավիթ Սեդրակյանին ԱԺ բերելու հարցը, եթե չկարողանա, ցանկալի է Երեւանի քաղաքապետի պաշտոնը:

Իր որդուն ցանկանում է ԱԺ բերել եւ իր գլխավորած առողջապահության հանձնաժողովի նախագահ դարձնել Արա Բաբլոյանը:

Իսկ ՀՀԿ-ի հնաբնակներից ոմանք ցանկանում են ԱԺ-ից հեռանալիս գոնե կուսակցության գրասենյակում ինչ-որ դերակատարություն ստանալ: Նման պատգամավորներից են, օրինակ, Վազգեն Կարախանյանը, Մկրտիչ Մինասյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ այլք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում