«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՅԴ –ՀՀԿ դաշինքի արդյունքում Արարատի փոխմարզպետի պաշտոնը ստանձնած դաշնակցական Հայրապետ Բաբայան այս օրերին զբաղված է սեփական կուսակցության դիրքերն ամրապնդելու «սուրբ» գործով:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բաբայանն այս օրերին ակտիվորեն այցելում է Արարատի մարզի գյուղեր եւ իր կուսակիցներին հրահանգում թեկնածուներ առաջադրել ՏԻՄ ընտրություններում դաշնակցությունը ներկայացնելու համար:
Փոխմարզպետը մասնավոր զրույցներում կարեւորում է ՏԻՄ ընտրությունները՝ ասելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն վարչական ռեսուրսներ ունենա եւ կարողանա ապահովել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ քվեները:
Հիշեցնենք, որ առաջիկայում գյուղապետերի ընտրություններ են, եւ գաղտնիք չէ, որ գյուղապետերը համարվում են ընտրություններ կեղծելու ամենակարեւոր գործիքներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























