Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 5-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուրջյան փողոցի (Նոր Նորք) շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 76-ամյա Մ. Գ.-ի դին: