Արագածոտնի մարզի Տառերի պուրակի մոտակայքում հուլիսի 5-ին ավտոմեքենա է այրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ դեռ չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել «Օպել Վեկրա» մակնիշի 34 VF 483 պետհամարանիշով (վարորդ Ս. Կ.) ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել՝ 22.20-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:




























