Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քենիա կատարած այցի ժամանակ հայտնել է, որ այցելություն է պլանավորում Ղազախստան, «հնարավոր է նաեւ Ադրբեջան»։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով The Times of İsrael թերթը։
Աֆրիկյան շրջայցի ժամանակ Իսրայելի վարչապետն իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում իր դիրքերի եւ դիվանագիտական կապերի ամրապնդման համար նոր դաշինքներ է ստեղծում։

Նեթանյահուն նշել է, որ այդ քաղաքականության շրջանակներում նա ձմռանը կայցելի Ղազախստան եւ Ադրբեջան։ Սակայն վարչապետը այցերի կոնկրետ ժամկետներ չի նշել։