Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տանը հուլիսի 5-ին հրդեհն առաջացել է չհանգցրած ծխախոտի պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սրաշենի գյուղապետ Հենզել Աբրահամյանը: Նա նշեց, որ տան տարածքում չոր խոտ է եւ հավանաբար, ինչ-որ մեկը անզգուշություն է ցուցաբերել եւ չհանգցրած ծխախոտը գցելով՝ առաջացրել հրդեհ. «Իրենք ոչ հոսանք ունեն, ոչ էլ գազ, միակ տարբերակը չհանգցրած ծխախոտն է մնում: Հրդեհի պատճառով տուժածներ չկան, բայց տան առաջին հարկն ու հավաբունն այրվել է: Առաջինն օգնության են հասել համագյուղացիները, ինչեւ փրկարարաների գալը»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ   Սրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան նկուղային այրվել է 60 հակ անասնակեր, կուտակված վառելափայտ, պատուհանների եւ դռների շրջանակներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 15 տեղի բնակիչներ՝ գյուղապետի գլխավերությամբ: