Թուրքիան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի խաղաղ ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության շրջանակներում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ւսմայիլ Ալփեր Ջոշգունը, փոխանցում է ԱՊԱ–ն։
«Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք ծառայում են հակամարտության լուծմանը։ Թուրքիան մինչեւ վերջ կպաշտպանի կարգավորման այն տարբերակը, որը կբխի Ադրբեջանի շահերից, եւ որը Ադրբեջանը ճիշտ կհամարի»,– ասել է դեսպանը





























