Հուլիսի 6-ի գիշերը Սուխումում հրաձգության հետեւանքով իշխանության բարձրագույն մարմինների պետական անվտանգության 4 աշխատակից վիրավորվել է եւ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնել են Աբխազիայի նախագահի աշխատակազմից, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
Հաղորդվում է, որ երկրի ղեկավար Ռաուլ Հաջիմբան կայցելի վիրավորներին։
Նրա խոսքով՝ Սուխումում անկարգությունների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել 19 մարդ, որոնցից 10-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք պահանջում են Աբխազիայի ՆԳ նախարար Լեոնիդ Ձապշբայի հրաժարականը, հունիսի 5-ին փորձել են գրոհել ՆԳՆ շենքը եւ կոտրել դարպասները։ Դրանից հետո նրանք այրել էին գերատեսչության շենքը։




























