ԱՄՆ–ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, հավատարիմ են կազմակերպությանը Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքով՝ հանդիպման օրը դեռ որոշված չէ։




























