Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինծառայողներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 15 զինծառայողները դուրս են գրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապան ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը՝ նշելով, որ զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ունեցել եւ ստացիոնար բուժման կարիք չի եղել: Սմբատ Օրբելյանը նշեց, որ հետազոտությունից հետո պարզվել է, որ նրանք սալջարդ են ստացել եւ ուղարկվել են հետագա ամբուլատոր բուժման:
Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետեւանքով 15 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին նրանք հետազոտություններ են անցնում եւ հնարավոր է, որ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվեն:




























