Եվրահանձնաժողովն առաջարկել է խստացնել բիտկոինով եւ վիրտուալ այլ արժույթներով օպերացիաների նկատմամբ վերահսկողության կանոնները, գրում է   The Wall Street Journal-ը:

Թերթի տեղեկության համաձայն, նոր կանոններն ուղղված են փողային միջոցների օրինականացման դեմ պայքարին: ԵՄ-ի ղեկավարությունն այդպիսով ձգտում է ուժեղացնել հարկերից խուսափելու եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը: 

ԵՀ-ի առաջարկների համաձայն, գաղտնարժույթների օպերատորները պետք է ստուգեն օգտատերերի անձնական տվյալների իսկությունը եւ հետեւեն գործառնություններին, ինչպես որ այժմ դա անում են բանկերը: 

ԵՄ-ի գործադիր մարմնի կողմից ավելի վաղ ներկայացված կանոնները ենթադրում են, որ միության մեջ մտնող պետությունները պարտավոր կլինեն կենտրոնացած ռեեստրներ ստեղծել բանկային եւ վճարային հաշիվների տերերի մասին տվյալներով: Յուրաքանչյուր պետություն իրավունք կստանա անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել այդ տեղեկությունը: