Խաբարովսկում երկաթգծին նորածնի դիակ է հայտնաբերվել: Այդ մասին չորեքշաբթի` հուլիսի 6-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության կայքը, հայտնում է  Lenta-ն: 

Մարմինը հայտնաբերվել է Սերիշովի եւ Վորոնեժյան փողոցների շրջանում ուղանցույցի վրա: Նախնական տվյալների համաձայն, կինն աղջիկ է ծննդաբերել Չեգդոմին-Խաբարովսկ գնացքի ընդհանուր վագոնի զուգարանում, ինչից հետո նորածնին դուրս է նետել պատուհանից:  

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 106 հոդվածով («Մոր կողմից նորածին երեխաի սպանություն»):

Հինգ ժամվա ընթացքում օպերատիվ աշխատողները պարզել են կասկածյալի անձը: Պարզվել է, որ դա Չեգդոմին գյուղի   29-ամյա բնակչուհի է: Կնոջը ձերբակալել են, երբ նա 9-ամյա դստեր հետ գնացքով Խաբարովսկից տուն էր վերադառնում: Մորը բժշկական օգնություն է տրամադրվել, երեխային տեղավորել են անչափահասների համար վերականգնողական կենտրոնում: