Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ապրիլին եղել է պայմանավորված պատերազմ:
«Եղել է պայմանավորված պատերազմ Սերժ Սարգսյանի եւ թշնամու միջեւ, ինչպես նաեւ երրորդ կողմ է եղել: Դա է պատճառը, որ հենց առաջին օրն ունեցել ենք հիմնական զոհերը, քանի որ չենք ունեցել պաշտպանվելու հրաման: Սակայն մեր ժամկետային զինծառայողներն ու կամավորականները խախտել են նրանց պայմանավորվածությունը, որով Սերժ Սարգսյանը պետք է տարածքներ տար հակառակորդին: Մեր 20-ամյա զինվորները խախտեցին տարածքները տալու պայմանավորվածությունը»,- այսօր` հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով` պատահական չէր նաեւ այն, որ Մատաղիսի զորամասի հրամանատարն այդ ընթացքում եղել է արձակուրդում. «Զորքերի նման շարժը անհնար էր չնկատել մեր արբանյակների միջոցով»:




























