Մոսկվայում՝ Պետական դումայի շենքում, քիմիական նյութեր պարունակող բալոնի պայթյունից մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով Մոսկվայի բժշկական ծառայություններում իր աղբյուրները։
«Մենք հաստատում ենք, որ պայթյունի հետեւանքով մեկ մարդ տուժել է։ Դա տեղի աշխատողն է եղել»,– ասել է աղբյուրը։
Այս պահին Պետդումայի մոտ 5 հրշեջ մեքենա կա։
Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատել։





























