Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցը մշակման փուլում է: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրանական Tasnim գործակալությունը ավելի վաղ գրել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ծրագրում է օգոստոսին այցելել Ադրբեջան, որտեղ ինչպես ակնկալվում է, կմասնակցի Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը: Գործակալության տվյալներով, ծրագրվում են նաեւ նախագահների երկկողմանի հանդիպումներ:





























